Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կառավարությունը` հանուն կանանց

Կառավարությունը` հանուն կանանց
26.01.2018 | 15:02

Կառավարությունը հունվարի 25-ի նիստում որոշել է մարտի 9-ը համարել ոչ աշխատանքային օր: Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն ասել է, որ մարտի 9-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիների` ՀՀ տոների կապակցությամբ հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Մարտի 8-11-ը կլինի ոչ աշխատանքային։

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ